Ներքին Արտաքին Խոսք 7 ամիս առաջ - 19:00 26-02-2026

Արագ արձագանքման խումբ. ինչպես է ԵՄ-ն ՀՀ-ում պայքարելու ռուսական միջամտության դեմ

Եվրամիությունը պատրաստվում է աջակցել Հայաստանին 2026 թվականի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի հնարավոր միջամտությունից խուսափելու համար։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերի՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեռևս փետրվարի 13-ին նամակով դիմել է Բրյուսելին՝ խնդրելով Երևան ուղարկել «հիբրիդային արագ արձագանքման խումբ»։

Նմանատիպ փորձ ԵՄ-ն արդեն ունի. անցյալ տարի մոտ 20 հոգանոց խումբ էր ուղարկվել Մոլդովա, ինչը թե՛ Բրյուսելը, թե՛ Քիշնևը հաջողված են համարել։ Այժմ Եվրոպան մտադիր է նույն մեթոդաբանությունը կիրառել Հայաստանում՝ Ռուսաստանի կողմից հնարավոր ազդեցությունը նվազեցնելու համար։

Oragir.News-ը կապ հաստատեց տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ՝ պարզելու, թե տեխնիկապես ինչպե՞ս է գործում նման խումբը, և որքանո՞վ է հնարավոր արդյունավետ պայքարել դրսից եկող ապատեղեկատվության դեմ։

Փորձագետը նշեց, որ այսօր կան ստուգված տեխնիկական մեթոդներ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։

«Այսօր կան ստուգված մեթոդներ, որոնք թույլ են տալիս ոչ միայն ապատեղեկատվությունը բացահայտել, որովհետև դա այդքան էլ բարդ չէ, այլև ավելի շուտ հայտնաբերել դրանց տարբեր դրսևորումների միջև կապակցվածություն, երբ կարող ես նույնականացնել ու ասել, որ, օրինակ՝ այս Telegram ալիքները ու այս Facebook-ի ալիքները իրար հետ կապ ունեն»։

Սամվել Մարտիրոսյանը նաև հավելեց, որ ժամանակակից թիմերն օգտագործում են արհեստական բանականություն, որը հնարավորություն է տալիս առանց մարդու միջամտության՝ մոնիթորինգի ենթարկել հսկայական քանակի տեղեկատվություն և գտնել կապեր։ Որպես օրինակ նա հիշեցրեց Meta-ի (Facebook) փորձը, երբ IP հասցեների և աշխատանքային ժամերի վերլուծության շնորհիվ հաջողվել էր հայտաբերել նույնիսկ Ադրբեջանի ՊՆ աշխատակիցների, ովքեր կեղծ հաշիվներով ապատեղեկատվություն էին տարածում պատերազմի ժամանակ։

Խոսելով ԵՄ փորձի մասին՝ փորձագետը փաստեց, որ Եվրոպական միությունը մեծ փորձ է կուտակել հատկապես Ուկրաինայում և Մոլդովայում ռուսական ազդեցության դեմ պայքարելիս։
«Ռուսաստանի ուղղությամբ աշխատող առնվազն մի քանի թիմ համոզված է, որ Մոլդովայի դեմ աշխատող խմբերից մեկը նաև Հայաստանի դեմ է աշխատում նույն ցանցերով։ Դրա համար իրանք որոշակի կուտակած փորձ ունեն կոնկրետ Ռուսաստանին վերաբերող»։

Անդրադառնալով Մոլդովայի նախադեպին, որտեղ Եվրամիությունը նմանատիպ առաքելության շրջանակներում գործուղել էր 20 հոգանոց խումբ, Oragir.News-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ քանակը բավարար կլինի Հայաստանի պարագայում։

Հարցին ի պատասխան՝ փորձագետը շեշտեց, որ մարդկանց քանակից ավելի կարևոր է մասնագետների որակն ու նրանց ձեռքի տակ եղած գործիքակազմը։

«Սա շատ վերացական խոսակցություն է։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ գործիքակազմ, փորձ ու մեթոդներ ունեն իրենք։ Կարող է 20-ն էլ շատ լավ մասնագետ լինեն, բայց կարող է նաև «դատարկաբան» լինեն»,- պարզաբանեց Սամվել Մարտիրոսյանը։

Փորձագետը նաև հավելեց, որ թեև տեղեկատվական դաշտում 100%-անոց պաշտպանություն գոյություն չունի, սակայն նմանատիպ մասնագիտական աջակցությունն ինչ-որ բան կտա, Հայաստանը որոշ չափով կպաշտպանվի ռուսական ազդեցությունից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում