Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 13:36 26-02-2026

ՀՀ-ում այսօր կան 700,000 դրամ ստացող ուսուցիչներ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում այսօր կան 700,000 դրամ ստացող ուսուցիչներ, 700,000 և ավելի դրամ ստացող զինվորներ, առողջապահության, կրթության ու գիտության ֆինանսավորումն է ավելացել:

Այս մասին սոցիալական ցանցերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2025 թվականի Կառավարության գործունեության արդյունքների մասին զեկույցին:

«2025 թվականը՝ ՀՀ անկախությունից ի վեր, առաջին օրացույցային տարին է, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել: ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղություն է հաստատվել:

2025 թվականը՝ անկախությունից ի վեր, առաջին տարին է, երբ ՀՀ-ից Հայաստանի քաղաքացիների արտագաղթը վերափոխվել է ներգաղթով: Արձանագրվել է բարձր տնտեսական աճ, 2025 թվականին պետական բյուջեի եկամուտները՝ 2017-ի համեմատ, ավելացել են 135 տոկոսով»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում
17:21 Հայաստանի քաղաքացին մեղր է ուտում, բայց չգիտի, որ դրա մեջ անտիբիոտիկների բարձր մակարդակ կա