Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 12:45 26-02-2026

Ցայտնոտ եք առաջացնելու, թոշակառուները ո՞նց են 2025-ի հայտարարագիր լրացնելու․ փոխվարչապետը զարմացավ

Այսօր կառավարության հերթական նիստում Ֆինանսների նախարարը հիշեցրեց, որ թոշակառուները առաջին անգամ այս տարի պետք է լրացնեն, այսինքն ըստ էության իրենք նոր են մտել համակարգ և ըստ էության՝ իրենց համար ամբողջ տեղեկատվությունը, եթե իրենք այլ եկամուտներ չունեն՝ որևէ հավելյալ բան լրացնելու կարիք չեն ունենալու։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան էլ զարմացավ․ եթե թոշակառուները պիտի 2026 թ-ին լրացնեն 25 թվականի տվյալները, իսկ իրենք ավտոմատացման լուծումը մինչև հիմա չեն տվել, ապա ցայտնոտ են առաջացնելու։

Էդուարդ Հակոբյանն էլ ասաց, որ նման խնդիր չկա։ «Մենք երկու տարի անցումային շրջան սահմանեցինք՝ նոյեմբերի 1-ը մինչև վերջնաժամկետ սահմանելով, հենց այդ նպատակով։ Այսինքն, թոշակառուները կարող են սպասել մինչև ավտոմատացված նախալրացվի, հետո իրենք կմտնեն, կտեսնեն այդ ամբողջը ավտոմատ լրացված կտեսնեն»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է