Սպորտ 7 ամիս առաջ - 19:07 25-02-2026

Հայտնի է ԱԶ Ալկմար – Նոա պատասխան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի «ԱԶ Ալկմար» – «Նոա» պատասխան հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիան ներկայացնող մրցավարական անձնակազմը։

Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

​Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Նիկոլա Դաբանովիչը։ Նրա օգնականները կլինեն Վլադան Տոդորովիչը և Սրջան Յովանովիչը, իսկ չորրորդ պաշտոնյան կլինի Միլոշ Բոշկովիչը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Իվան Բաբեկը և խորվաթ Մարիո Զեբեցը։

​«ԱԶ Ալկմար» – «Նոա» հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 26-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։ Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է հայկական ակումբի՝ նվազագույն հաշվով (1-0) տարած հաղթանակով։

Armsport

Ամենից շատ դիտված

23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
23:53 Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»… բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով. Հարութ Սասունյան
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին