Արտաքին 7 ամիս առաջ - 20:51 24-02-2026

Կանադան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները

Կանադան հակառուսական պատժամիջոցների ցանկում ներառել է ավելի քան 50 ֆիզիկական և իրավաբանական անձանց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշել է Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը։

«Այսօր ես հայտարարում եմ ռուսաստանյան ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ սահմանված ավելի քան 4000 պատժամիջոցներն ընդլայնելու մասին։ Մասնավորապես, խոսքը նոր 51 պատժամիջոցի մասին է, այս ցանկում մեծ մասը էներգետիկ ոլորտի ներկայացուցիչներ են»,- նշել է Անանդը։

Արտաքին գործերի նախարարը նշել է, որ այս քայլով պաշտոնական Օտավան սատարում է Կիևին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում