Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 17:36 24-02-2026

Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը

Ակբա բանկի խումբը կառավարման արդյունավետության, թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման նպատակով շարունակում է կորպորատիվ կառավարման մշակույթի լայնածավալ բարեփոխումները։

Արդյունքում Ակբա բանկի խմբում ներդրվել են առանցքային ներքին ակտեր.

• Համապատասխանության քաղաքականությունը,
• Էթիկայի և Վարքագծի կանոնագրքերը,
• Շահերի բախման կառավարման քաղաքականությունը,
• Ազդարարման քաղաքականությունը։

Թափանցիկ կառավարման ամրապնդման նպատակով Ակբա բանկի խումբը ներդրել է ազդարարման նոր հարթակ, որը հասանելի է խմբի բոլոր շահակիցների համար և սպասարկվում է եվրոպական անկախ մատակարար Whispli ընկերության կողմից։

Whispli-ն կազմակերպություններին հնարավորություն է տալիս ստեղծել ապահով և էթիկական աշխատանքային միջավայր՝ ազդարարողներին տրամադրելով լիակատար անանունության հնարավորություն։

Հարթակը անկախ է և ինտեգրված չէ Ակբա բանկի խմբի ներքին համակարգերին, ինչը լրացուցիչ երաշխիք է ազդարարողների գաղտնիության պաշտպանության համար։ Հարթակը հասանելի է բանկի պաշտոնական կայքէջից՝ «Ազդարարել» կոճակի միջոցով։

Բացի առցանց հարթակից՝ գործում է նաև ազդարարման թեժ գիծ՝ +374 33 35 35 71։ Ձայնային հաղորդագրությունների միջոցով ազդարարման դեպքում կիրառվում է ձայնի ավտոմատ փոփոխություն՝ նույնականացումը բացառելու նպատակով։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում