Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 09:25 24-07-2025

Ստարտափերներին ներկայացվել է Ակբա բանկի թվային վերափոխման հաջողված փորձը

Տեխնոլոգիական համայնքի ամենասպասված միջոցառումներից մեկը՝ Sevan Startup Summit-ը, կրկին միավորել է ստարտափերներին, նորարարներին, ներդրողներին, մենթորներին և տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին՝ ֆորմալ և ոչ ֆորմալ միջավայրում շփվելու ու նոր բիզնես կապեր ստեղծելու համար։
Sevan Startup Summit-ի շրջանակում ստարտափերները մասնակցում են տարատեսակ սեմինարների, աշխատարանների և մաստեր կլասերի։ Այս առումով ստարտափերների համար հատուկ բանախոսությամբ հանդես եկավ նաև Ակբա բանկի թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, ով ներկայացրեց Ակբա բանկի թվային վերափոխման հաջողված փորձը։

«Երիտասարդ ստարտափերների հետ կիսվեցինք բանկի թվային վերափոխման փորձով ու բոլոր այն մարտահրավերներով, որ ունեցել ենք 2017-ից ի վեր, երբ մեկնարկեցինք բանկի թվային վերափոխման ծրագիրը: Իհարկե, սերտած շատ դասեր կան, որոնք շատ օգտակար կարող են լինել երիտասարդ ստարտափերների համար, որպեսզի նույն սխալները չկրկնեն։ Այս փորձը կօգնի, որ ստարտափները կայանան ու մեծ կազմակերպություններ դառնան: Իհարկե, բիզնեսի թվային վերափոխումը մշտական գործընթաց է և պետք է կառուցել այնպիսի բիզնես մոդել, որ կենսունակ լինի ու պատրաստ ադապտացվելու, զարգանալու ու էվոլուցիա ապրելու, որպեսզի կարողանա դիմակայել տեխնոլոգիական ալիքներին ու զարգանա, նոր նվաճումներ ունենա»,- նշել է Ակբա բանկի թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը։

Ակբա բանկը նաև Sevan Startup Summit-ի շրջանակում անցկացվող Sevan Agritech Summit-ի գլխավոր գործընկերն է:

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի