Ներքին 6 ամիս առաջ - 21:45 21-02-2026

Փսխում, ախորժակի կորուստ․ շնատերերն անհանգիստ են

Վերջին մեկ ամսվա ընթացքում Oragir.News-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում շնասերներից․ կենդանիները փսխում են, հրաժարվում սննդից, դառնում են թուլացած։

Մեզ դիմած կենդանասերներից մեկը պատմեց, որ շունը վատացել էր, և նրան տեղափոխել էին անասնաբուժական կլինիկա։ Մինչ հետազոտությունների պատասխանները պատրաստ կլինեին, բժիշկները նշել են մի քանի հնարավոր վարկած։

Վարկածներից մեկը վերաբերում է տեխնիկական աղին։ Տեխնիկական աղը, որը ցանել էին սառույցների վրա ունի քայքայիչ ազդեցություն և կարող է առաջացնել աղիքային թունավորում։

Մյուս հավանական պատճառը վարակիչ հիվանդությունն է։ Անասնաբուժական փորձը ցույց է տալիս, որ վիրուսային կամ բակտերիալ ծագմամբ սուր գաստրոէնտերիտները կարող են արագ տարածվել և առաջացնել նույն ախտանիշները՝ հատկապես, եթե միաժամանակ բազմաթիվ շների մոտ են գրանցվում դեպքեր։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել մի քանի անասնաբուժական կլինիկաների հետ։ Մեզ փոխանցեցին, որ այս պահին գերծանրաբեռնված են և չեն կարող մեկնաբանել իրավիճակը։

Մեզ չհաջողվեց պարզել՝ խոսքը առանձին դեպքերի՞ մասին, տարածվող համաճարակի՞, թե՞ արհեստական վիրուսի։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում