Ներքին 7 ամիս առաջ - 19:47 20-02-2026

Եկել է խաղաղության համաձայնագիրն առանց որևէ նախապայմանի ստորագրելու և վավերացնելու պահը. Խանդանյան

ԹՐԻՓՓ-ը Հարավային Կովկասի տարածաշրջանն Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ հուսալի կամրջի վերածելու մասին է:

Ինչպես հայտնում են ԱԺ-ից, այս մասին ընդգծել է ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Վիեննայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովի ձմեռային նստաշրջանին իր ելույթում:

«Չնայած ԵԱՀԿ տարածաշրջանի որոշ հատվածներում անվտանգության միջավայրի վատթարացմանը եւ մասնակից պետությունների միջեւ աճող բեւեռացմանը՝ մենք պետք է նաեւ արձանագրենք, որ մեր տարածաշրջանում առկա են դրական զարգացումներ: Անցյալ տարի այս նույն դահլիճում նստած՝ մենք դժվար թե պատկերացնեինք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացն այնքան առաջ կընթանա, որ կհասնենք խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության, որ կգտնենք գործնական լուծումներ նախկինում անլուծելի համարվող հարցերի առնչությամբ եւ կսկսենք քննարկել մեր երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության հարցեր»,-շեշտել է Խանդանյանը:

Պատգամավորը հավելել է, որ նման առաջընթացը հնարավոր չէր լինի առանց Միացյալ Նահանգների վարչակազմի կառուցողական ներգրավվածության՝ Հարավային Կովկասում խաղաղության ջանքերին աջակցելու առումով եւ «ԹՐԻՓՓ» նախաձեռնության՝ որպես տարածաշրջանային կապակցվածության ու երկարաժամկետ կայունության համապարփակ շրջանակի առաջմղում:

««ԹՐԻՓՓ»-ը մեր տարածաշրջանն Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ հուսալի կամրջի վերածելու մասին է՝ նպաստելով համաշխարհային առեւտրին եւ տարանցիկ հոսքերին այն ժամանակ, երբ բազմազանեցված, անվտանգ եւ դիմակայուն ուղիներն առավել քան երբեւէ կարեւոր են:
Սա միայն սկիզբն է: Մենք համոզված ենք, որ եկել է պահը՝ առանց որեւէ նախապայմանի ստորագրելու եւ վավերացնելու խաղաղության համաձայնագիրը, որն իրավականորեն կամրագրի խաղաղությունը եւ կնպաստի տնտեսական համագործակցության ընդլայնմանը՝ ամրապնդելով երկարատեւ կայունությունը:

Միեւնույն ժամանակ, շարունակվում է սահմանազատման գործընթացը՝ վերահաստատելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը: Սա գործնական եւ նշանակալի քայլ է կայունության ու կողմերի միջեւ վստահության ամրապնդման ուղղությամբ»,- ասել է Խանդանյանը:

Նա նաև ընդգծել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի կարեւորությունը: Նրա խոսքով՝ Հայաստանն այն դիտարկում է որպես կայուն, փոխկապակցված եւ բարգավաճ տարածաշրջան կառուցելու անբաժանելի մաս ու ակնկալում հետագա շոշափելի առաջընթաց:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում