Ներքին 7 ամիս առաջ - 11:13 20-02-2026

Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ, որ միասին գտնենք լուծումները. Գագիկ Ծառուկյան

Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները: Գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Մեծ պատասխանատվությամբ արձանագրում եմ, որ «Առաջարկ Հայաստանին» նախագիծը լայն արձագանք է գտել Հայաստանում և սփյուռքում։ Ստանում ենք հազարավոր առաջարկներ բոլոր սոցիալական խավերից, Հայաստանի բոլոր բնակավայրերից և աշխարհի բոլոր անկյունների հայկական սփյուռքից՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրանից և հայաշատ այլ երկրներից։ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը դառնում է համահայկական նախագիծ՝ ներառելով տեղական և համահայկական խնդիրներ, դառնալով հայկական աշխարհը Հայաստանի շուրջ միավորող ծրագրային առանցք։ Այն մեկ օրվա համար չէ, մեկ ընտրության համար չէ, այն մեր՝ առաջ գնալու, մեջքներս ուղղելու, հզորանալու և խեղճությունը հաղթահարելու միասնական ճանապարհի մասին է։

Երաշխավորում եմ. նախաձեռնության համակարգող խորհուրդը ոչ մի առաջարկ չի անտեսելու, բոլորը հետաքրքիր գաղափարներն ունենալու են իրենց շարունակությունը՝ դրանով նպաստելով Հայաստանի և հայկական աշխարհի վերածնմանը։

Ես ինքս պատրաստվում եմ շրջել մեր գյուղերով ու քաղաքներով: Ցանկացած բնակավայր, որտեղ մարդկանց մոտ կա ինձ հետ հանդիպելու, իրար աչքերի մեջ նայելով բարդ հարցերի մասին պարզ-շիտակ խոսելու ցանկություն՝ ես կգամ։

Ինձ պետք չի ո´չ ճոխ ընդունելություն, ո´չ դահլիճներ, ոչ՝ քաղցր խոսքեր։ Կգամ մենակ, կգամ թիմով։ Պատրաստ եմ հանդիպել-խոսել թե´ գյուղամիջում, թե´ հանդում, թե´ բակում, թե´ մի սովորական-ազնիվ հայի տանը, թե´ դահլիճում, որտեղ ասեք։ Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները։ Իսկ լուծումներ, հավատացնում եմ բոլոր հարցերն ունեն։ Եվ հենց այդ լուծումները գտնելու համար է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը»,- գրել է Գագիկ Ծառուկյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում