Ներքին 7 ամիս առաջ - 23:11 19-02-2026

Ալեն Սիմոնյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոններում ընտրության մրցույթ է հայտարարել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․

Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 10.2-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ:

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

բարձրագույն կրթություն,
հայերենին տիրապետում,
առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից):
Մրցույթին մասնակցել ցանկացողները Ազգային ժողովի աշխատակազմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

դիմում,

անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
3×4 սմ չափսի երկու գունավոր լուսանկար,

ինքնակենսագրություն,
բարձրագույն կրթության փաստը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ)ը.

հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը (ատեստատ, դիպլոմի միջուկ և այլն),

անհրաժեշտ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի պատճեն(ներ)ը,

արական սեռի հավակնորդի դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ,
բարեվարքության վերաբերյալ լրացված Հարցաթերթիկ,

դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին Կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ,

իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ՝ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ,

իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթ դատվածություն չունենալու՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական հետապնդումը դադարեցված լինելու, քրեական հետապնդման բացակայության մասին,
գրավոր հայտարարություն՝ որևէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին.

համաձայնություն՝ իր վերաբերյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և պաշտոնատար անձանցից օրենքով սահմանված անհրաժեշտ տվյալներ և այլ տեղեկություններ ստանալու մասին:

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ փաստաթղթային ստուգման և հարցազրույցի: Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան»-ի հիման վրա:

Ըստ Մրցութային խորհրդի սահմանած Կարգի՝ մրցույթի արդյունքում հավակնորդը կարող է ստանալ առավելագույնը 100 միավոր, որից 60 միավորը մասնագիտական փորձի, անձնական որակների և հմտությունների համար, իսկ 40-ը՝ Հանձնաժողովի անդամի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջների իմացության:

Թեկնածուի գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը և մասնակցի գնահատման հարցաթերթը սահմանված է Մրցութային խորհրդի Որոշմամբ:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ԱԺ աշխատակազմ հանձնել առձեռն կամ ուղարկել փոստով (հասցե՝ ք. Երևան, 0095, Բաղրամյան 19, Ազգային ժողով, Մրցութային խորհրդին):

Փաստաթղթերն ընդունման վերջնաժամկետն է 2026թ. մարտի 11-ը, ժամը 18։00-ը՝ ներառյալ։

Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե աշխատակազմը դրանք ստացել է մինչև սահմանված ժամկետի լրանալը:

Փոստով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հավակնորդը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ օրվա ընթացքում՝ իր ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով:

Փաստաթղթերն առձեռն հանձնելու կամ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ազգային ժողովի աշխատակազմ՝ Գյուլնարա Մովսիսյան՝ (+374 11) 513627, (+374 98) 16 30 40 հեռախոսահամարներով:

Մրցույթի հետ կապված այլ մանրամասներ կարող եք գտնել հետևյալ հղումով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան