Ներքին 7 ամիս առաջ - 18:20 19-02-2026

Հայտնիները միացել են արշավին. ինչ են կարդում և խորհուրդ տալիս

Այսօր Գիրք նվիրելու օրն է, և այդ գեղեցիկ առիթով սիրված մեդիադեմքերը միացել են համահայկական գրքարշավին։ Նրանք ոչ միայն շնորհավորել են հետևորդներին, այլև կիսվել են իրենց սիրելի ստեղծագործություններով՝ խրախուսելով ընթերցանությունը։

Ահա թե գրական որ երկերն են առանձնացրել հայտնիները. Իննա Խոջամիրյանը խորհուրդ է տալիս ընթերցել համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը՝ Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգությունը»:

Հրաչուհի Ութմազյանն առանձնացրել է Ֆյոդոր Դոստոևսկու հանճարեղ «Ապուշը» վեպը։

Տարոն (Պոնչ) Իսպիրյանը նախապատվությունը տվել է ժամանակակից հայ գրականությանը՝ խորհուրդ տալով Մարկ Արենի «Մի անգամ Երևանում» գիրքը։

Գրքարշավին իրենց ակտիվ մասնակցությունն են բերել նաև Լուսինե Թովմասյանը, Միկա Ղափլանյանը, Աննա Ավանեսյանը և ուրիշները՝ տարածելով օրվա կարևորագույն ուղերձը. «Լավագույն նվերը գիրքն է»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում