Ներքին 7 ամիս առաջ - 21:07 17-02-2026

Պետք է շարունակենք պայքարը Ռուբենի ազատության համար․ Նուբար Աֆեյան

Հենց նոր իմացա, որ իմ վաղեմի ընկերն ու բարեգործության ոլորտի գործընկերը՝ Ռուբեն Վարդանյանը, որն անարդարացիորեն բանտարկված է Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հայկական ինքնիշխանության եւ անվտանգության պաշտպանության համար, Ադրբեջանում իր բանտարկիչների կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Այս մասին հայտարարություն է տարածել գործարար և բարերար Նուբար Աֆեյանը, գրում է Մեդիամաքսը։

«Սա ամոթ է։ Սա անհեթեթություն է։

Աշխարհում բոլոր նրանք, ովքեր հավատում են խաղաղությանն ու արդարությանը, պարկեշտությանն ու ազնվությանը, պետք է շարունակեն պայքարը նրա ազատ արձակման համար, և ես շարունակելու եմ այն։

Ռուբենի ընտանիքն ամենից լավ է արտահայտվել. սա դատավճիռ է ամբողջ հայ ժողովրդի դեմ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը