Ներքին 2 տարի առաջ - 12:28 02-10-2024

Վստահ եմ՝ Փաշինյանի կասկածները հյուսիսային երկրներին են ուղղված, ոչ թե Ռուբենին. Նուբար Աֆեյան

Ես Ռուբեն Վարդանյանին լավ ճանաչում եմ մոտ 25 տարի և կարող եմ պատասխանել, թե ով է Ռուբեն Վարդանյանը: Այս մասին «Հայաստան 2041» հիմնադրամի մամուլի ասուլիսի ժամանակ, որի ընթացքում հայտարարվեցին «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթող նախագծերը, ասաց հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Նրա մասին տեղեկությունները, որ ունեմ, բացառապես իր ընտանիքից են, որովհետև Բաքու արտոնել է կարճ խոսակցություններ Վարդանյանի հետ: Այդ խոսակցությունների ժամանակ սահմանափակ ձևով ինքը բացատրել է իրավիճակը և մտահոգությունները, որ ունի:

Անշուշտ, մենք բավականին մեծ ջանք ենք գործադրում, որ օգնենք նրա ազատ արձակմանը, աշխատում ենք իրավաբանների, միջազգային ընկերությունների հետ: Աշխարհը ցինիկ է դարձել ինչ-որ առումով, մի կողմից ասում են, որ կարևոր է արդարությունը, մjուս կողմից էլ ասում են՝ լավ, եթե կարող ենք, խաղաղություն հաստատենք: Բայց անկարելի է անարդարության վրա հիմնված խաղաղություն ունենալ:

Բոլորն էլ մեզ ասում են, որ շատ լավ գիտեն, որ խաղաղություն չի լինելու, եթե արդարություն չհաստատվի: Վստահ եմ, որ կառավարությունը աշխատում է, որ մեր բանտարկյալներն ազատ արձակվեն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից Ռուբեն Վարդանյանի հասցեին արված վերջին հայտարարություններին, Աֆեյանն ասաց.

«Վստահ եմ այդ կասկածները հյուսիսային երկրներին են ուղղված, ոչ թե Ռուբենին, նա պարզապես միջնորդ դարձավ և իմանալով, որ վտանգի տակ է դնում իրեն, Արցախ գնաց, որ օգնի ժողովրդին»,- ասցա Նուբար Աֆեյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում