Արտաքին 9 ամիս առաջ - 20:48 17-02-2026

Բելգորոդի մարզում ուկրաինական բանակի հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են վիրավորվել

Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով Բելգորոդի մարզի երեք մունիցիպալիտետներում հինգ խաղաղ բնակիչ է վիրավորվել։

Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել երեք մունիցիպալիտետների ուղղությամբ։ Տուժել է հինգ խաղաղ բնակիչ։ Բելգորոդի շրջանի Մայսկի ավանում անօդաչուն հարձակվել է առևտրային օբյեկտի վրա։ Մի տղամարդ գլխի և որովայնի բազմակի բեկորային վնասվածքներ է ստացել։ Մեկ այլ տղամարդ կրծքավանդակի և ազդրի բեկորային վնասվածքներ ունի։ Երրորդ տուժածի մոտ նախնական ախտորոշվել է բարոտրավմա»,- իր Telegram-ալիքում գրել է Գլադկովը։

Նա հավելել է, որ Գրայվորոնի շրջանի Պոչաևո գյուղի տարածքում ավտոմեքենայի վրա FPV-դրոնի հարձակման հետևանքով վարորդը ստացել է բարոտրավմա, ինչպես նաև ձեռքի այրվածք։

Մարզպետի տվյալներով՝ Շեբեկինոյի շրջանի Բելյանկա գյուղում դրոնը հարվածել է մեքենային։ Ականապայթյունային վնասվածքով և մեջքի բեկորային վիրավորումով տղամարդուն ինքնապաշտպանական ուժերի մարտիկները տեղափոխել են հիվանդանոց։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին