Արտաքին 7 ամիս առաջ - 19:14 17-02-2026

Հորմուզի նեղուցի մի մասը ժամանակավորապես կփակվի զորավարժությունների պատճառով

Իրանում մի քանի ժամով կփակվեն Հորմուզի նեղուցի առանձին հատվածներ՝ «Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողություն» զորավարժությունների անցկացման պատճառով։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

«Ժամանակավոր սահմանափակումները սահմանվում են անվտանգության միջոցառումների պահպանման և մանևրների գոտում անվտանգ նավագնացություն ապահովելու համար։

Զորավարժություններում ներգրավված են Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի մարտական ստորաբաժանումները և ծովային արագ արձագանքման ուժերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Միջոցառումների նպատակն է վերահսկման և արձագանքման մեխանիզմների մշակումը, ինչպես նաև ծովային ուղիների անվտանգության պահպանումը։

Նշենք, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը փետրվարի 16–ին սկսել են «Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողություն» կոչվող զորավարժությունները։ Դրանց ընթացքում կստուգվի ԻՀՊԿ ստորաբաժանումների պատրաստվածությունը, կմշակվեն ռազմական գործողությունների սցենարներ՝ ուղղված անվտանգության սպառնալիքներին Հորմուզի նեղուցի շրջանում, որը միացնում է Պարսից ծոցը Օմանի ծոցի և Արաբական ծովի հետ։ Նեղուցի հյուսիսային ափը պատկանում է Իրանին, հարավայինը՝ ԱՄԷ-ին և Օմանին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը