Ներքին Արտաքին 8 ամիս առաջ - 20:37 16-02-2026

Դադարեցնե՛լ Վեհափառի և հոգևորականների հանդեպ ճնշումները․ ջավախահայ գործիչները հայտարարություն են տարածել

Ջավախքից մի խումբ գործիչներ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Մենք՝ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի հայ համայնքի ներկայացուցիչներս, խորը մտահոգություն ենք հայտնում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի նկատմամբ քրեական գործի հարուցման փաստն ու դատապարտում այդ շրջանակներում իրականացվող հալածանքները։ Մենք անընդունելի ենք համարում Հայ Առաքելական եկեղեցու և նրա հոգևոր առաջնորդների վրա ճնշում գործադրելու իրավական մեխանիզմների կիրառումը։ Նման գործողությունները խաթարում են կրոնական ազատության հիմքերը և հավատացյալների՝ իրենց հոգևոր կյանքը ազատորեն վարելու իրավունքը՝ դրանով իսկ լուրջ մտահոգության տեղիք տալով ջավախահայ շրջանակներում։

Մենք մեր վրդովմունքն ենք արտահայտում նաև Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովի խոչընդոտման փորձերի կապակցությամբ։ Համոզված ենք, որ եկեղեցական հաստատությունների գործունեությանը միջամտելը հակասում է մարդու իրավունքների միջազգային չափանիշներին, այդ թվում՝ խղճի, կրոնի և հավաքների ազատությանը։

Մենք կոչ ենք անում համապատասխան մարմիններին՝ - դադարեցնել Վեհափառ Հայրապետի և հոգևորականների հանդեպ ճնշումները, - ապահովել օրենքի և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, - կանխել եկեղեցական կառույցների գործունեությանը միջամտելու վտանգավոր ընթացքը։ Մենք պաշտպանում ենք երկխոսությունը, օրենքի գերակայությունը և կրոնական հաստատությունների ու ավանդույթների նկատմամբ հարգանքը»։

Հարգանքներով՝ ջավախահայ գործիչներ

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց