Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում սպորտային մեկնաբանը չի օգտագործել Արցախ անվանումը: Նա իր խոսքում նշել է, որ հայ գեղասահորդները հանդես կգան Արա Գևորգյանի հրաշալի ստեղծագործության ներքո:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հանրային հեռուստատեսության եթերում խուսափում են արտաբերել Արցախ բառը: 2 տարի առաջ էլ Հանրային հեռուստաալիքը եղանակի տեսություն հաղորդելիս Արցախի Հանրապետության տարածքը սկսել էր ներկայացնել՝ որպես Լեռնային Ղարաբաղ։