Մամուլ 7 ամիս առաջ - 08:10 14-02-2026

ՔՊ-ն ծեծի համար դատվողներին պատգամավոր է դարձնում. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը հաղորդում է.

«ՔՊ-ի պատգամավորի թեկնածուների ցանկում 134-րդը Լոռու մարզի բնակիչ Զալիկո Համբարյանն է: Նա զինղեկ է, աշխատում է Սպիտակի դպրոցներից մեկում: ՔՊ-ի թեկնածուն ներկայում ամբաստանյալի աթոռին է․ դատվում է ծանր մեղադրանքով՝ անչափահասի նկատմամբ բռնություն կիրառելու, ծեծելու, հայհոյելու համար: Այս գործողությունները, ըստ քննիչների, նա իրականացրել է 2 տղամարդու հետ: «Զալիկո Ֆրունզեի Համբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024 թ. հունվարի 31-ին, ժամը 21.40-ի սահմաններում Ա. Հ․-ի եւ Գ. Մ․-ի հետ, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, հարվածներ են հասցրել Ա. Կ․-ի մարմնի տարբեր մասերին, հնչեցրել հայհոյանքներ՝ վերջինիս պատճառելով հոգեկան ուժեղ ցավ եւ տառապանք»,- ասված է մեղադրականում: Գործով վերջին նիստը փետրվարի 5-ին էր՝ Վանաձորի դատարանում, հաջորդը փետրվարի 12-ին է: Գործով անցնող 3 ամբաստանյալներից մեկը Զալիկոյի եղբայրն է՝ Ալիկ Համբարյանը, տուժողը դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ է, որը ներկայում ծանր հոգեբանական վիճակում է: Գործի նյութերում առկա են դատաբժշկական, դատահոգեբանական փորձաքննությունների եզրակացություններ, որոնց համաձայն՝ երեխան ենթարկվել է ֆիզիկական եւ հոգեբանական բռնության: Զ․ Համբարյանը մեղադրանքը չի ընդունում, փաստաբան Վահե Դանիելյանն ասում է. «Իմ պաշտպանյալները չեն հետապնդել այդ երեխային, դա իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է: Առավել եւս՝ չեն ծեծել»: Դեռ դատավճիռ չկա, բայց հարցն այն է, թե ինչու է ՔՊ-ն ծեծի համար դատվող անձանց պատգամավոր դարձնում: Գուցե ապագա խորհրդարանում ե՞ւս ՔՊ-ն «ծեծողների» կարիք կունենա»:

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում