Ներքին Միտք 6 ամիս առաջ - 22:35 13-02-2026

Պապ թագավորը Ձիրավի ճակատամարտ է հաղթել, դու ի՞նչ ես արել՝ բացի Արցախ հանձնելուց

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը.

Հերիք չէ՞, դու քո ապազգային ու թրքահպատակ գործերին խառնես Պապ թագավորին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Թե բա՝ հունիսի 8-ին շարունակվելու է այն ընթացքը, որ ընդհատվել է 374թ. Պապ թագավորի սպանությամբ։

Պապ թագավորը Ձիրավի ճակատամարտ է հաղթել։
Դու ի՞նչ ես արել, բացի Արցախ հանձնելուց։

Հերիք բոլ է խեղաթյուրես հայ ժողովրդի հերոսական պատմությունը։
Պապի սպանությունից հետո հայ ժողովուրդը Վռամշապուհ արքայի, Սահակ Պարթեւ կաթողիկոսի առաջնորդությամբ ու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հրաշքով հայոց այբուբեն է ստեղծել։

451-ին Սուրբ Վարդան Մամիկոնյանի առաջնորդությամբ Ավարայրի ճակատամարտ է տեղի ունեցել։
Էլ չեմ խոսում 484-ին Վահան Մամիկոնյանի շնորհիվ Նվարսակի հայանպաստ հաշտության մասին։
Մի ամբողջ Բագրատունյաց թագավորության շրջանի վրա ես ստվեր գցում դու՝ Նիկոլ։

Այսինքն Աշոտ Երկաթ, Աշոտ Ողորմած ու Գագիկ 1-ին հե՞չ հա քո համար։
Անիի վերելք, հետագայում Զաքարյան եղբայրների առաջնորդությամբ Անի մայրաքաղաքի ու Հայաստանի մեծ մասի ազատագրումը հե՞չ։

Հայ ազգը հաղթանակներ ունեցել է ու էլի է ունենալու։
Սարդարապատ, Բաշ-Ապարան,Ղարաքիլիսա ու Լեռնայաստան …

1988-ի ազգային զարթոնք ու Արցախյան առաջին հերոսամարտի հաղթանակ։
2016-ի Ապրիլյանի հաղթանակ…
Դու՝ ու՞ր, էդ հաղթանակ կերտողներն՝ ուր։

Նախկին նախագահներին չես մարսու՞մ, քանի որ քո «կիրթ և կառուցողական գործընկեր» Ադրբեջանի ղեկավարներին հաղթել են։

Լավ իմացիր, դու պարտության խորհրդանիշ ես ու վերջ։
Հայկը չի պարտվելու ոսոխ բելին…»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից