Արտաքին 4 տարի առաջ - 23:42 09-04-2022

Արևելքում վճռական ճակատամարտ է նախապատրաստվում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիև ժամանած Ավստրիայի կանցլեր Կարլ Նեգամերի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում են կարևոր ճակատամարտի երկրի արևելքում և հարավում, ուր ժամանում են ռուսական զորքերը։

Ահա նրա հայտարարություններից հիմնական մեջբերումները. Ուկրաինան միշտ ասել է, որ պատրաստ է ցանկացած բանակցությունների և կփնտրի պատերազմը վերջ տալու ցանկացած ճանապարհ։ Ցավոք սրտի, մենք տեսնում ենք մեր երկրի արևելքում կարևոր, ոմանք ասում են՝ վճռական ճակատամարտի նախապատրաստություն։ Չգիտեմ, դժվարանում եմ ասել և չեմ ուզում պատասխանատվություն կրել կանխատեսումների համար։ Ես կարող եմ ինձ վրա պատասխանատվություն վերցնել միայն մեր պետության պաշտպանության և պայքարի համար, որը մենք անընդհատ ցույց ենք տալիս։ Մենք հասկանում ենք, որ հարցը Խարկովն է, հարցը վերաբերում է հարավին, Զապորոժիեի շրջանին, Խերսոնի շրջանին և արևելքին: Մենք ամենուր տեսնում ենք այդ [ռուսական զորքերի] կուտակումը: Ինչպես կշարունակվի գործընթացը, կախված է շատ բաներից: Մարիուպոլը դիմադրում է, արդյոք Մարիուպոլը կդիմանա: Մեր զինվորականներն այնտեղ են, նրանք ամենաուժեղներից մեկն են: Նրանց և մեր պետության համար սա մեծ փորձություն է: Այսօր նրանց շուրջը 10.000 ռուս զինվորական կա: Եթե ​​Մարիուպոլը պահենք, այս 10000-ն այնտեղ կմնան, արևելք չեն գնա։ Դժվար ճակատամարտ է լինելու, մենք հավատում ենք մեր պայքարին, հավատում ենք մեր հաղթանակին, հետևաբար մենք պատրաստ ենք կռվել և այս կամ այն ​​դիվանագիտական ​​ճանապարհը փնտրել այս պատերազմը դադարեցնելու համար։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից