Արտաքին 6 ամիս առաջ - 22:21 12-02-2026

Հյուսիսային Կորեայի առաջնորդը դստերը նախապատրաստում է որպես իր իրավահաջորդ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը քայլեր է ձեռնարկում դստեր՝ որպես իր իրավահաջորդի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։

Այս մասին Հաևավային Կորեայի օրենսդիրները հայտնել են լրագրողներին՝ Ազգային հետախուզական գործակալության դռնփակ նիստից հետո։

Հարավային Կորեայի Ազգային հետախուզական գործակալությունը ուշադիր հետևելու է, թե արդյոք դուստրը, որի անունը, ենթադրաբար, Կիմ Ջու Աե է, կմասնակցի իշխող Աշխատավորական կուսակցության առաջիկա հանդիպմանը և արդյոք այդ հանդիպմանը նա որևէ պաշտոնական կոչում կստանա, թե ոչ։

Ջու Աեն, ով, ենթադրաբար, դեռահասության վաղ շրջանում է, ավելի ու ավելի հաճախ է հայտնվում Հյուսիսային Կորեայի պետական ​​լրատվամիջոցներում՝ հորը ուղեկցելով տարբեր շրջայցերի, այդ թվում՝ զենքի նախագծերի ստուգումների ժամանակ։ Վերլուծաբանների ենթադրություններով՝ նա դառնալու է երկրի ապագա առաջնորդը։

Հարավկորեացի պատգամավորները, հենվելով երկրի հետաքխուզական ծառայության տվյալների վրա, հայտնել են, որ Հյուսիսային Կորեայի տարբեր հանրային միջոցառումներում Կիմ Ջու Աեի ստանձնած դերը թույլ է տալիս ենթադրել, որ նա սկսել է գործոն դառնալ ներքաղաքական կյանում, և նրան փաստացի վերաբերում են որպես երկրի երկրորդ բարձրագույն առաջնորդի։

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ Աշխատավորական կուսակցությունը փետրվարի վերջին կգումարի իններորդ համաժողովը, որը, վերլուծաբանների կարծիքով, կբացահայտի տնտեսության, արտաքին գործերի և պաշտպանության ոլորտներում առաջիկա տարիների քաղաքականության հիմնական նպատակները։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան

Ձեզ գուցե հետաքրքրի