Սպորտ 9 ամիս առաջ - 21:06 12-02-2026

Ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասը գրազ է եկել Արման Ծառուկյանի հետ

Ամերիկացի ըմբիշ և բլոգեր Ջորջիո Պուլասը ակնկալություն է հայտնել փետրվարի 28-ին կայանալիք գոտեմարտի համար, որտեղ նա կմրցի UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համարը զբաղեցնող Արման Ծառուկյանի հետ՝ RAF լիգայի շրջանակներում։

MMA Junkie-ին տված հարցազրույցում Պուլասը բարձր է գնահատել Ծառուկյանի մեդիա ակտիվությունը և PR հմտությունները, սակայն կասկածի տակ է դրել նրա զուտ ըմբշամարտային կարողությունները։

«Ծառուկյանն այս պահին հսկայական անուն է, բայց սա ճակատագրի նվեր է, որը չէի կարող բաց թողնել»,- նշել է ամերիկացին։

Մարզական կողմին անդրադառնալով՝ Պուլասը հավելել է․ «Արմանը լավ ըմբիշ է, բայց ես այս մարզաձևով զբաղվում եմ ողջ կյանքս և հանդիպել եմ ավելի ուժեղ մրցակիցների։ Նա խառը մենամարտերի (MMA) մարզիկ է, իսկ ըմբշամարտն իմ մասնագիտությունն է»։

Բացի այդ, Պուլասը համարձակ մարտահրավեր է նետել՝ առաջարկելով 1,000 դոլար վճարել յուրաքանչյուր հաջող տեյքդաունի համար, վստահ լինելով, որ Ծառուկյանը չի կարող իրեն գետնին տապալել։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է