Ներքին 7 ամիս առաջ - 12:55 12-02-2026

Չարի հետ զինադադարը խաղաղության տեղ մի՛ դրեք. ո՞ւմ եք խաբում. Արմեն Ռուստամյան

«135 տարի մեզ մերժում եք, բայց 135 տարի մենք կանք, այս ֆենոմենը, իհարկե, դուր չի գալիս թուրք-ադրբեջանական տանդեմին», - այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Այո՛, «մահ, կամ ազատություն» ասող տեսակը եթե չլիներ, էս դառը ճակատագիր ունեցող ազգը ո՞նց էր պետություն ունենալու: Հենց այդ տեսակն է, որ սա ձեզ ժառանգել է, այն երդում տվողները, որոնք զենքի վրա են երդվել ու հավատարիմ են մնացել իրենց խոստմանը: Այո՛, մենք երդվել ենք ու շարունակում ենք երդվել բոլոր ուժերով ու անգամ կյանքի գնով ծառայել Հայաստանին ու Հայաստանի ազատագրությանը, ինչպե՞ս կարելի է սա ուրանալ»:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք նույնպես ունեցել են սխալներ ու բացթողումներ, բայց իրենց ամենաշատը քննադատել են հենց իրենք՝ դաշնակցականները:

«Դաշնակցության սկզբունքը պարզ է՝ համակերպվել նրան, ինչը փոխել պետք չէ և փոխել այն, ինչին հնարավոր չէ համակերպվել, և սա պետք է դաստիարակել ամեն հայի մեջ: Ես ի՞նչը փոխեմ, իմ տեսա՞կը: Ո՞ւմ եք ուզում խաբել՝ խաղաղություն, անվտանգություն: Ո՞ւմ համար է այդ խաղաղությունը: Չարի հետ զինադադարը խաղաղության տեղ մի՛ դրեք: Մենք մեր 135 տարվա տերն ենք, դուք ձեր 8 տարվա պատասխանը տվեք», - ասաց Արմեն Ռուստամյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի