Մամուլ 7 ամիս առաջ - 08:39 12-02-2026

Ձերբակալությունների «քավորը» Մեխակյանն է․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Վաղարշապատում երեկ տեղի ունեցած խուզարկությունների եւ 10 հոգու ձերբակալության «քավորը», ըստ մեր աղբյուրի, նորընտիր համայնքապետ Արգիշտի Մեխակյանն է։ Ավագանու ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանի թիմակիցների ձերբակալության հիմքում թեպետ դրել են նոյեմբերի 16-ի ընտրություններին «մարդկանց ուղղորդելու» մեղադրանքներ, սակայն պարզ է, որ նախընտրական բռնաճնշումներ են սկսել` ընդդիմության աչքը վախեցնելու նպատակով։

Ասում են՝ Մեխակյանն է ղեկավարությանը համոզել, որ հիմիկվանից պետք է զբաղվել ընդդիմադիրներով` թույլ չտալ, որ ընտրություններին ընդառաջ ակտիվանան, պետք է բնում խեղդել ամեն ակտիվություն, եւ ինքն էլ է գործի անցել՝ համայնքի ընդդիմադիրների հետեւից է ընկել՝ պահակից մինչեւ ուսուցիչ, հայտնաբերում է եւ հարցերը լուծում։ Մեր տեղեկություններով, Սեւակ Խաչատրյանի «Առաջ» կուսակցությունը մտնելու է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի մեջ, ու նաեւ սա է այս ձերբակալությունների պատճառը:

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում