Արտաքին 7 ամիս առաջ - 23:50 11-02-2026

Իսրայելը հակամարտությունը սրելու առիթ է փնտրում. Ալի Լարիջանի

Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության հրթիռային ներուժը վերահսկողության տակ է պահում Իսրայելի տարածաշրջանային հավակնությունները:

«Իսրայելը ջանքեր է գործադրում բանակցային գործընթացը խափանելու համար՝ հակամարտության սրման նպատակով փնտրելով առիթներ», - Al Jazeera հեռուստաալիքիեեթերում հայտարարել է Լարիջանին:

Նա նաև ընդգծել է, որ Օմանի բանակցությունների ժամանակ Թեհրանը Վաշինգտոնից կոնկրետ առաջարկներ չի ստացել: Լարիջանին հավելել է, որ ԱՄՆ-ի հետ դիվանագիտական շփումները ներկայում սահմանափակված են բացառապես միջուկային ծրագրի հարցերով. այլ թեմաներով քննարկումներ չեն անցկացվել:

Նրա խոսքով՝ ողջամիտ բանակցությունների դեպքում դրանց ելքը հաջող լինելու հավանականություն ունի, սակայն ցանկացած լրացուցիչ պահանջ կարող է վտանգի տակ դնել բանակցային գործընթացը:

Փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում կայացել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների բանակցությունները: Այդ հանդիպումն առաջինն էր 2025 թվականի հունիսին իրանա-իսրայելական պատերազմի պատճառով բանակցային գործընթացում ամիսներ տևած դադարից հետո: Այդ ժամանակ Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները խորհրդակցությունների հինգ փուլ են անցկացրել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում