Մամուլ 7 ամիս առաջ - 08:10 11-02-2026

Դատարանը թույլատրել է Սամվել Կարապետյանին վարսավիր այցելի․ Հրապարակ

«Հրապարակ»-ը հաղորդում է.

«Փետրվարի 9-ին Երեւանի առաջին ատյանի դատարանը քննության է առել Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալի մոտ վարսահարդարի այցելություն թույլատրելու վերաբերյալ։ Մեր տեղեկություններով, նախաքննական մարմինը տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի վարսավիրին թույլ չի տվել, որ այցելի նրանց տուն եւ Կարապետյանի մազերը կտրի: Եվ փաստաբանները ստիպված են եղել այս հույժ կարեւոր հարցի լուծման համար հասնել դատարան։ Կարապետյանի պաշտպաններից մեկը` Արշակ Վարդանյանը, հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ դատարանը բավարարել է իրենց միջնորդությունը՝ թույլ տալով, որ վարսավիրն ամսական 2 անգամ Կարապետյանին ծառայություն մատուցի։ «ՔԿՀ-ում պահվելու ընթացքում վարսավիրն ազատ ելումուտ է ունեցել, բայց տնային կալանքի դեպքում բոլոր տեսակցություններն արգելվել են, բացառությամբ տան մի քանի աշխատակցի, վարսավիրի մասը բաց էր մնացել։ Մենք պարբերաբար դիմել ենք քննիչին, դատախազին` մերժել են, պրոբացիային, ասել են՝ մեր տիրույթում չէ, հարկադրաբար դիմեցինք դատարան, որպեսզի այդ հարցը լուծվի»,- ավելացրեց փաստաբանը։ Մեր տեղեկություններով, դատարանը մոտ 3 ժամանոց նիստ է արել` լսել կողմերին, որ նման բարդ որոշումը կայացնի»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան