Ներքին Միտք 6 ամիս առաջ - 09:10 10-02-2026

Ինչու է ԱՄՆ-ն սկսել վստահել Փաշինյանին 

Մինչ օրս հանրային կասկածներ կային, թե ԱՄՆ-ն Նիկոլ Փաշինյանին ռուսական գործակալի կամ ֆորպոստի վարչապետի տեղ է դնում, չի վստահում։ Փետրվարի 9-ին դրանք հերքվեցին։ ԱՄՆ-ն ցույց տվեց, որ իսկապես հայ-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական են, ԱՄՆ-ն Հայաստանին վերաբերվում է որպես դաշնակցի և ուղիղ աջակցում է նրան, այդ թվում՝ սպառազինության հարցում։

Փետրվարի 9-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը Միացյալ Նահանգներից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով, և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը»,- նշեց նա և հույս հայտնեց, որ ԱՄՆ «Արտաքին ռազմական վաճառք» (Foreign Military Sales) ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցությունն ընդլայնելու համար։ Բացի դրանից՝ կողմերը կարևորել են պաշտպանական ոլորտում համագործակցության շարունակականությունը, մասնավորապես՝ արդեն երեք տարի անընդմեջ անցկացվող «Արծիվ գործընկեր» (Eagle Partner) զորավարժությունները։

Ինչո՞ւ են ամերիկացիները Փաշինյանին վստահում։

Մի քանի ԱԹՍ-ների վաճառքը գուցե մեծ բան չէ սպառազինության համալրման հարցում։ Սակայն սա ցուցիչ է, որ ամերիկացիները սկսել են Փաշինյանին վստահել։ Սա էական փոփոխություն է։ Նախկինում այդպես չէր։

Օրինակ՝ 44-օրյա պատերազմից առաջ ամերիկացիները, մասնավորապես՝ Ջոն Բոլթոնը եկել էր Երևան և ֆորպոստի վարչապետ Փաշինյանին առաջարկել ամերիկյան սպառազինություն գնել, այսինքն՝ ամրացնել հայ-ամերիկյան գործընկերությունը, դարձնել ռազմավարական, դաշնակցային։ Այդ ժամանակ ամերիկյան առաջարկները մերժում ստացան ՔՊ-ական իշխանությունների կողմից։ Արևմուտքի մեկնած ձեռքը մերժելը պատերազմում պարտության պատճառներից մեկն է։

Ավելին՝ նույնիսկ պատերազմի օրերին ֆորպոստի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թույլ չէր տալիս, որ բանակը բացի ռուսական զենքից՝ այլ զինամթերք ձեռք բերի։ Մասնավորապես՝ չեխական արտադրության զինամթերք ձեռք բերելու մեղադրանքով՝ նախկին նախարարը մի քանի տարի անցկացրեց բանտում։

Նապկինների օրոք ևս ԱՄՆ-ի կողմից ՀՀ իշխանության հանդեպ վստահություն չկար։ Քառօրյա պատերազմում Հայաստանը կռվում էր ռուսական 80-ականների զենքով։ Ամերիկացիները չէին էլ մտածում Հայաստանին զենք մատակարարել, քանի որ կասկած ունեին, որ այն կհայտնվի ռուսների ձեռքում։ Նույնիսկ՝ ասում էին, թե 44-օրյա պատերազմի ժամանակ թուրքական խփված բայրաքթարները առգրավվում էին անվտանգության ծառայության կողմից և անմիջապես ուղարկվում Մոսկվա, որ հայերը նույնիսկ չիմանան, թե դա ինչ է։ Իսկ հիմա ՀՀ-ն ԱՄՆ-ից ԱԹՍ է գնում։

Կարճ ասած՝ 1995-ի մարտի 16-ից մինչև 2022-ը ՀՀ-ն դիրքավորվել էր որպես ռուսական ազդեցության գոտի, իսկ ՀՀ իշխանությունը՝ ռուսական դրածո, որը սպասարկում է ռուսական հետաքրքրությունները։ Այս թեմայի վերաբերյալ միակ խոստովանությունն արել է Փաշինյանը՝ 2025-ի հունիսի 19-ին հայտարարելով, որ 2018-ից 2022-ը եղել է ֆորպոստի վարչապետ։ Իսկ հիմա՝ կարծես՝ իրավիճակ է փոխվել։ ԱՄՆ-ն Փաշինյանին վստահում է։ Սա, հավանաբար, քարտ բլանշ է։ Եվ եթե առաջիկա ամիսներին Փաշինյանը չարդարացնի այս վստահությունը, ապա հունիսի 7-ին նրան բաժին կհասնի ընդդիմության աթոռը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից