Արտաքին 4 տարի առաջ - 18:47 13-06-2022

Արևմուտքի քաղաքականությանը չի կարելի վստահել. սրանց սուտը չափերն անցել է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վանում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ դժգոհություն է հայտնել Հունաստանի վարչապետ Կիրիակիս Միցոտակիսի՝ ԱՄՆ սենատում Թուրքիային առնչվող ելույթի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, Թուրքիայի նախագահի խոսքով, իրենք Միցոտակիսի հետ պայմանավորվել էին 2 երկրների միջև խնդրահարույց թեմաների վերաբերյալ 3-րդ կողմերին չխառնել:

«Բա ես քեզ Վահիդդեդին պալատում ընդունեմ, հյուրասիրեմ, այդ ճաշի ժամանակ պայմանավորվենք, որ այսուհետև մենք երկուսով պիտի ուղիղ խոսենք, 3-րդ կողմերին չխառնենք, դրանից հետո 15 օր, 3 շաբաթ անցնի, ու դու գնաս ԱՄՆ Սենատում Թուրքիայի դեմ խոսե՞ս, F-16-երի դեմ ելույթ ունենա՞ս»,- ասել է Էրդողանը:

Այնուհետև նա անդրադարձել է Հունաստանում ԱՄՆ-ի կողմից հիմնված նոր ռազմաբազաներին՝ ասելով. «Երբ մենք նրանց հարցնում ենք, թե ինչու են այդ բազաները հիմնել, շատ տրամաբանական պատասխան են տալիս՝ ռուսների դեմ: Բա որ ասում եք «ռուսների դեմ», Ուկրաինայի համար ի՞նչ արեցիք՝ ընդդեմ ռուսների: Կարողացա՞ք կանգնել Ուկրաինայի կողքին: Ուկրաինային աջակցեցի՞ք: Նրանց ամեն ինչը սուտ է»:

Շարունակելով միտքը՝ Էրդողանը նշել է, որ քաղաքականության հարցում չպետք է վստահել Արևմուտքին:

«Արևմուտքի նկատմամբ չի կարող վստահություն լինել: Արևմուտքից պետք է գիտությունն ու արվեստը վերցնել, բայց Արևմուտքի քաղաքականությանը չի կարելի վստահել: Սրանք 63 թվականից ձգձգում են Եվրամիություն մտնելու մեր հարցը: Միշտ ձգձգել են: Սրանց մոտ սուտը չափերն անցել է: Սրանց մոտ ազնվություն չկա, ազնվությունը մեր ազգի մեջ է»,- եզրափակել է Էրդողանը:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից