Արտաքին 8 ամիս առաջ - 12:30 09-02-2026

Վենսի այցը Երևան և Բաքու ոչ թե արարողություն է, այլ աջակցության ազդանշան․ Փոլ Գոբլ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սպասվող այցը Հայաստան և Ադրբեջան ուշագրավ է ոչ միայն այն ուղղություններով, որոնցով նա մեկնում է, այլև հենց այցի փաստով։ Associated Press-ի տվյալներով՝ ակնկալվում է, որ Վենսը Երևան կժամանի փետրվարի 9-ին։ Այցի նպատակն է վերահաստատել ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին, որը ձեռք է բերվել անցյալ տարի Սպիտակ տան միջնորդությամբ։ Մեկնաբանելով այցի նշանակությունը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին աշխատակից Փոլ Գոբլը նախևառաջ մատնանշում է ավելի լայն տարածաշրջանային համատեքստը։

«Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ԱՄՆ-ի համար գնալով ավելի կարևոր են դառնում ոչ միայն այն պատճառով, որ երկու երկրներն էլ հեռացել են Մոսկվայից և աջակցում են ԹՐԻՓՓ-ին,- նշում է նա,- այլև այն պատճառով, որ Իրանի շուրջ լարվածությունը, անկասկած, տարածվելու է Հարավային Կովկասի վրա»։

Այս տեսանկյունից Վենսի այցը կրում է ոչ այնքան արարողակարգային, որքան կայունացնող բնույթ։ Ըստ Գոբլի՝ փոխնախագահը Երևան ու Բաքու է ժամանում, «որ երկու կողմերին հավաստիացնի ԱՄՆ-ի աջակցության մասին և խրախուսի նրանց ընտրած ուղին» մի պահի, երբ տարածաշրջանից դեպի հարավ առկա անկայունությունը կարող է արագորեն ազդել դրանից դեպի հյուսիս ընկած անվտանգային հաշվարկների վրա։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում