Արտաքին Ներքին 8 ամիս առաջ - 22:14 03-02-2026

Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան վերստին ուշադրություն կհրավիրի հայ գերիների հարցի նկատմամբ. Zeale

ԱՄՆ փոխնախագահ Ջեմյս Դեյվիդ Վենսի Ադրբեջան և Հայաստան փետրվարին կատարելիք այցը վերստին ուշադրություն կհրավիրի Ադրբեջանում պահվող արցախցի հայ գերիների ազատ արձակման խնդրի վերաբերյալ Հռոմի Լևոն XIV պապին ուղղված կոչին, հաղորդում է Zeale պարբերականը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցի մասին հայտարարել է հունվարի 24-ին՝ այն անվանելով «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» առաջմղման ջանքերի մի մասը:

Առաջիկա դիվանագիտական հանդիպումները կրկին ուշադրություն են հրավիրել դեկտեմբերյան նամակի վրա, որում կաթոլիկ եւ Հայ Առաքելական առաջնորդները կոչ են արել Հռոմի Պապին միջամտել Բավքում ապօրինաբար պահվող հայերի ազատ արձակմանը։

Ըստ The Christian Post պարբերականի դեկտեմբերի 24-ի հաղորդագրության՝ դիմումը ստորագրողները հայտարարել են, որ ռազմագերիները Ադրբեջանում շարունակում են մնալ անազատության մեջ՝ վատթարացող պայմաններում:

Նրանք նախազգուշացրել են, որ բանտարկյալներին կալանքի տակ պահելը, քրիստոնեական ժառանգության օբյեկտների ոչնչացման մասին հաղորդագրությունների հետ մեկտեղ, լուրջ հումանիտար սպառնալիք է ներկայացնում:

Նամակը ստորագրել են մեկ տասնյակից ավելի կրոնական գործիչներ։ Այս պահին հաղորդագրություն չկա այն մասին, թե արդյոք Հռոմի Պապը պատասխանել է այս կոչին:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում