Ներքին 8 ամիս առաջ - 10:45 09-02-2026

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներ, կան վիրավորներ

Հունվարի 26-ին կրակոցներ են հնչել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 16։10-ի սահմաններում Վարդաշեն-Մուշավան ավտոճանապարհին մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ հնչել են կրակոցներ, ինչպես նաև տեղեկություն է ստացվել, որ դեպքի վայրում է եղել նաև «Toyota» մակնիշի ավտոմեքենա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Թևոսյան փողոցից պարզաբանումներ կատարելու նպատակով բաժին են հրավիրել Կոտայքի մարզի բնակիչներ 24-ամյա Արարատ Յ․-ին իր կողմից վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով և ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Աղվան Թ․-ին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից ստացված տեղեկություններն իրացնելիս և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 26-ին ժամը 16։10-ի սահմաններում Գուրգեն Մահարու փողոցում տեղի է ունեցել ծեծկռտուք, Աղվան Թ․-ի, Արարատ Յ․-ի և անհայտ անձանց միջև որի ժամանակ անհայտ անձն իր մոտ գտնվող դեռևս տեսակը չպարզված ատրճանակից մի քանի կրակոցներ է արձակել Աղվան Թ․-ի և Արարատ Յ․-ի ուղղությամբ, պարզվել է նաև, որ նշված վիճաբանության ժամանակ վերջիններիս պատճառվել է մարմնական վնասվածք, որից հետո նրանք նշված ավտոմեքենայով հեռացել են։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Աղվան Թ․-ն և Արարատ Յ․-ն ձերբակալվել են, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում