Սպորտ 8 ամիս առաջ - 21:49 08-02-2026

Միքայել Միքայելյանը Ձմեռային Օլիմպիական խաղերում զբաղեցրեց 48-րդ տեղը

Իտալիայում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, դահուկորդ Միքայել Միքայելյանն անցկացրեց իր առաջին մրցելույթը։ Գրում է Armsport-ը։

​Հայ մարզիկը ուժերը չափեց 20 կմ սկիաթլոն մրցաձևում (10 կմ դասական և 10 կմ ազատ ոճ): Մրցուղի դուրս եկած 73 դահուկորդների պայքարում Միքայելյանը գրանցեց 51:06.8 արդյունք՝ զբաղեցնելով 48-րդ հորիզոնականը։

​Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց նորվեգացի լեգենդար դահուկորդ Յոհանես Կլեբոն, որի համար սա օլիմպիական 6-րդ ոսկե մեդալն էր կարիերայում։

Ավելի վաղ կանանց նույն մրցաձևում Հայաստանի պատվիրակ Կատյա Գալստյանը դուրս էր մնացել պայքարից՝ չհատելով եզրագիծը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը