Արտաքին 8 ամիս առաջ - 17:52 08-02-2026

Ճապոնիայի իշխող դաշինքը՝ վարչապետ Սանաե Տակաիչի գլխավորությամբ հաղթել է ընտրություններում

Ճապոնիայի իշխող դաշինքը՝ վարչապետ Սանաե Տակաիչիի գլխավորությամբ, հաղթել է խորհրդարանի ընտրություններում։

Կիրակի օրը ստորին պալատի ընտրություններում իշխող դաշինքը, որը կազմված է վարչապետ Սանաե Տակաիչիի գլխավորած Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունից (ԼԴԿ) և Ճապոնիայի վերականգնման հասարակություն կուսակցությունից, կարող է նվաճել տեղերի երկու երրորդը՝ ապահովելով սահմանադրական մեծամասնություն։ Սա ցույց է տալիս ճապոնական NHK հանրային հեռարձակողի կողմից անցկացված էքզիթ-փոլը։

Երկրի 4000 ընտրատեղամասերում NHK-ի կողմից անցկացված հարցումների համաձայն՝ իշխող դաշինքը կարող է նվաճել ավելի քան 310 տեղ՝ ապահովելով սահմանադրական մեծամասնություն, որը հնարավոր է՝ կհարթի սահմանադրական փոփոխությունների ճանապարհը, ինչին ԼԴԿ-ն և վարչապետ Տակաիչին վաղուց են ձգտում։ NHK-ն նաև կանխատեսում է, որ ԼԴԿ-ն կապահովի անհատական ​​մեծամասնություն (ավելի քան 233 տեղ), իսկ լավագույն դեպքում՝ մինչև 274 տեղ։

Վերջին անգամ Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը նման ընտրական արդյունքի էր հասել 2012 թվականին, երբ Սինձո Աբեի լիբերալ դեմոկրատները հաղթեցին 294 տեղ և իշխանությունը զավթեցին այժմ արդեն լուծարված Ճապոնիայի Դեմոկրատական ​​կուսակցությունից։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել