Մամուլ 8 ամիս առաջ - 08:18 07-02-2026

Վերին եւ Ներքին Շորժաները դատարկվել են․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է․ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի վրա հարձակումից հետո Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա ու Վերին Շորժա համայնքների որոշ բնակիչներ հեռացան, ովքեր էլ մնացին` ձմռան ամիսներին գնում են, գալիս են միայն ամռան սեզոնին: Տեղացիներն ասում են, որ այս համայնքների մշակվող հողերն այժմ գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ներքին Շորժայի վարչական ղեկավար Արամ Մինասյանը մեզ ասաց. «Ոչ մի բնակիչ չկա, ով էլ եղել է, հիմա Վարդենիսում կամ Ակունքում են ապրում: Երբ գարունը բացվի, բնակիչները կգան»: Ինչո՞ւ չեն բնակվում` ճանապարհները փա՞կ են։ «Երեւի հարմար չի` բուքը շատ է, ճանապարհները փակ են: Ես անձամբ Վարդենիսում եմ բնակվում: 2 տարի է, ինչ այս վիճակն է:

Մինչեւ 2020 թիվը 13 ընտանիք բնակվում էր, 20 կանգուն տուն ունենք, մարդիկ հողագործությամբ եւ անասնապահությամբ էին զբաղվում»: Իսկ համայնքին պատկանող գյուղատնտեսական հողերի ինչ-որ մաս անցե՞լ է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ «Բարձունքներից, որտեղ հսկում են ադրբեջանցիները, ամեն ինչ տեսանելի է: Նույնը մեր սարից է երեւում: 2 սարերի արանքում պոստեր են: Էդ տարածքում մենք վարելահող չունենք, էդտեղ արոտավայր է: Առաջ էդ տարածքները որ կային` մինչեւ սովետի ժամանակվա սահմանը, իրենք առաջ են եկել, բարձրացել են սարը` տեսանելի է: Մարդիկ ռիսկ չեն անում, որ գնան այդ հատվածը, որը հսկվում է ե՛ւ մեր կողմից, ե՛ւ ադրբեջանցիների»: Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտեմ Երանոսյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, ասաց, որ հիվանդ է: Այրք համայնքի ղեկավար Կամո Ղազարյանն ասաց. «Այդ հարցերն ուղղեք Վարդենիսի համայնքապետարանին, մենք իրավասու չենք այդպիսի հարցերի պատասխանել»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի