Արտաքին 8 ամիս առաջ - 17:45 06-02-2026

Մոսկվան Կիևին է մեղադրում ռուս գեներալի դեմ մահափորձի համար

Մոսկվան Ուկրաինային է մեղադրել Ռուսաստանի ռազմական հետախուզության բարձրաստիճան գեներալի դեմ իրականացված մահափորձի համար․ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պնդել է, թե այդ քայլով Կիևը փորձում է խափանել պատերազմը դադարեցնելու ջանքերը։ Կիևից որևէ մեկնաբանություն առայժմ չի հնչել։ Գրում է «Ազատությունը»։

Մահափորձը տեղի է ունեցել այսօր առավոտյան, անհայտ անձը թիկունքից կրակ է բացել Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ, Գլխավոր հետախուզական վարչության պետի առաջին տեղակալ Վլադիմիր Ալեքսեևի ուղղությամբ, ապա դիմել փախուստի։ Գեներալի առողջական վիճակի մասին պաշտոնական տեղեկություն դեռ չի հրապարակվել, հայտնի է միայն, որ նա հոսպիտալացվել է:

Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանի գաղտնի ծառայությունները հետաքննում են միջադեպը և տեղեկություններ փոխանցում նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց