Սպորտ 6 ամիս առաջ - 22:05 06-02-2026

Իսպանիայի գավաթ. հայտնի են կիսաեզրափակչի զույգերը

Այսօր` փետրվարի 6-ին կայացավ Իսպանիայի գավաթի («Կոպա դել Ռեյ») 2025/26 մրցաշրջանի կիսաեզրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվել են հետևյալ մրցակցային զույգերը.

«Ատլետիկո» (Մադրիդ) - «Բարսելոնա»
«Ատլետիկ» (Բիլբաո) - «Ռեալ Սոսյեդադ»

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կանցկացվեն փետրվարի 10-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, իսկ պատասխան խաղերը նախատեսված են մարտի 3-ից 5-ը։

Մրցաշարի գործող գավաթակիրը «Բարսելոնան» է։ Նախորդ խաղարկության եզրափակիչում կատալոնական ակումբը դրամատիկ պայքարում՝ լրացուցիչ ժամանակում, 3-2 հաշվով առավելության էր հասել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։

«Բարսելոնան» նաև մրցաշարի պատմության ամենատիտղոսակիր ակումբն է՝ իր ակտիվում ունենալով 32 գավաթ։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում Բիլբաոյի «Ատլետիկն» է (24 տիտղոս), իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Ռեալը» (20 տիտղոս)։

Armsport

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից