Ներքին 6 ամիս առաջ - 12:55 06-02-2026

Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ հունվարի 29-ի ասուլիսին իր հասցեին հնչեցրած արտահայտությունների համար: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

«Պատասխանող Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին պարտավորեցնել Հայցվոր Ալեն Սիմոնյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել, հետևյալ ձև․ տեղադրել հայտարարություն Ֆեյսբուք սոցիալական կայքի Պատասխանողի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ անհնարինության դեպքում առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում, և հայտարարության վերնագիրը շարադրել այսպես՝ «Ես՝ Ռոբերտ Քոչարյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «29.01.2026թ.-ին իմ կողմից հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ կատարել եմ վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»:

2. Պատասխանող՝ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանից հօգուտ Հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում։

3․ Պատասխանող Ռոբերտ Սեդրակի Քոչարյանից հօգուտ Հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 530 000 (հինգ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 000 (չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության գումար, 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումար»,- գրված է Ալեն Սիմոնյանի ներկայացրած հայցում։

Հիշենենք՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսում անդրադարձել էր Ալեն Սիմոնյանի հայտարարությանը Քոչարյանի կառավարման տարիներին բանակի վիճակի մասին:

«Եթե պիտի բանակի մարտունակությունը գնահատի Սիմոնյանը, ո՞ւր ենք հասել: Ի՞նչ է հասկանում այդ մարդը բանակից: Կասկածում եմ, որ նույնիսկ նորմալ ծառայել է, նման լպրծուն մարդիկ չեն կարող նորմալ ծառայել»,- ասել էր Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»