Ներքին 8 ամիս առաջ - 11:33 06-02-2026

2025-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը 9,1 տոկոս է եղել, ավելի բարձր, քան 2024-ին. Պապոյան

Եթե նախանցած տարի 8,3 տոկոս է եղել տնտեսական ակտիվության ցուցանիշը, 2025-ին եղել է 9,1 տոկոս: Այս մասին այսօր՝ տարեկան ամփոփիչ մամուլում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, տեղեկացնելով, որ տնտեսության բոլոր ոլորտներում թվերն աճել են. ծառայությունները՝ ավելի քան 10 տոկոսով, առևտուրը՝ 3 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ մոտ 6 տոկոսով, շինարարությունը՝ ավելի քան 20 տոկոսով, արդյունաբերությունը՝ 4,7 տոկոսով, մշակող արդյունաբերությունը՝ 3,3 տոկոսով:

«Արտահանման և ներմուծման կրճատում ունենք, որը պայմանավորված է պարզ ոսկու վերարտահանման կրճատումներով, ինչպես նաև այլ ապրանքներ են որոշակիորեն կրճատվել, որը սանկցիոն մեխանիզմների խստացման հետ է կապված:

Դուք գիտեք, որ ՀՀ Կառավարությունը խիստ հետևում է, ցանկացած որոշում, որ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն ընդունում են Ռուսաստանի դեմ՝ այս կամ այն ապրանքի հետ կապված, մենք դա անմիջապես ի գիտություն ենք ընդունում և համապատասխան որոշում ենք կայացնում: Այդ պատճառով այն, ինչ 2023-2024-ին Հայաստանի տարածքով գնացել է, 2025-ին թույլ չենք տվել, որովհետև այդ առումով սերտ աշխատում ենք եվրոպական մեր գործընկերների հետ, դրա համար որոշ ուղղություններով կա վերարտահանման կրճատում»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը