Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 6 ամիս առաջ - 10:47 05-02-2026

Փաշինյանը փորձում է սիրաշահել Հակոբ Արշակյանին, ՎԻՎԱ-ն մարդկանց վարձավճարը չի տալիս. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացի Հակոբ Խաչատրյանը դատարան է դիմել «Վիվա Արմենիա» ընկերության դեմ՝ պահանջելով ազատել իրեն պատկանող հողամասը, ապամոնտաժել կայանը և վճարել չվճարված վարձավճարները։ Հայցը դատարան է ներկայացվել 2026 թվականի հունվարի 29-ին։

Ըստ հայցի՝ շուկայում առաջատար դիրք ունեցող և եկամտաբեր ընկերությունը երկար ժամանակ չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները քաղաքացու նկատմամբ։ Այս հանգամանքը հանրային հարցադրումներ է առաջացնում՝ ինչպես է հնարավոր, որ նման ընկերությունը չի վճարում վարձավճար և չի կատարում դատարան դիմելու պատճառ դարձած պահանջները։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ի «WhatsApp» ծառայողական խմբում ցուցում է տրվել Մոսկվայից Երևան ներմուծվող ոսկյա ձուլակտորների վրա առկա նույնականացնող՝ սերիական թվերը չնկարել։
2025 թվականի հոկտեմբերի 9-ից դեկտեմբերի 3-ը ներմուծված շուրջ 2 տոննա ոսկյա ձուլակտորների վրա սերիական համարները, քաշն ու արտադրող երկրի տվյալները չեն ֆիքսվել։

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ տվյալ փաստերի շուրջ իրականացվում են ուսումնասիրություններ և ստուգողական գործողություններ։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանին, որը չի առաջադրվել առաջիկա ընտրություններին մասնակցելու համար, ՔՊ վարչությունն ընտրել է ներկուսակցական ընտրությունների հաշվիչ հանձնաժողովի նախագահ։

Խոսքը փետրվարի 12-15-ը նշանակված պատգամավորության թեկնածուների ընտրությունների մասին է։ Թե ինչու Արշակյանը, որին թույլ չէին տվել մասնակցել ՔՊ համագումարին, քանի որ անդամավճար չէր մուծել, եւ նա վիրավորված որոշել էր չառաջադրվել, պետք է հաշվի ՔՊ ընտրությունների արդյունքները եւ մասնակցի նախընտրական ցուցակի կազմմանը, մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի գեթ մեկ մարդ չպոկվի ՔՊ-ից, չթշնամանա իրենց հետ եւ չանցնի հակառակորդի ճամբարը: Փորձում է բոլորի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանել եւ պաշտոնի խոստումներով պահել իր մոտ:

«Հրապարակ»․ թերթը գրում է․ «Բանակի օրը` հունվարի 28-ին, Նիկոլ Փաշինյանն այցելել էր Զինվորի տուն, որը գործում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանին կից: Զինվորի տանը մանրակրկիտ պատրաստված են եղել այցին։

Թեեւ զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձածների եւ Զինվորի տուն հաճախողների թիվն ընդհանուր առմամբ գերազանցում է 10 հազարը, բայց Փաշինյանի հետ այդ օրն ուղիղ շփման հնարավորություն են ունեցել մի քանի ընտրյալ միայն՝ 5-6 հոգի, որոնք վերականգնողական թերապիա են անցնում այնտեղ։ Նրանց հետ նախնական զրույց են ունեցել, պատրաստել են հանդիպմանը, շոշափել տրամադրությունները, որ Փաշինյանին հանկարծ «անակնկալներ» չմատուցեն։ Այնպես որ, հրապարակված տեսանյութում երեւացող որեւէ մեկը պատահական չէր հայտնվել այնտեղ, բոլորն իմացել են իրենց դերը, անելիքն ու ասելիքը։ Նախապես որոշված է եղել նաեւ, թե շրջայցից հետո ճաշկերույթին ովքեր են Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ նստելու»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur