Ներքին Արտաքին 9 ամիս առաջ - 21:11 04-02-2026

Եվրոպական կրոնի կամ համոզմունքի ազատության ֆորումը դատապարտել է Փաշինյանի գործողությունները Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ

«301 Հայերեն» ֆեյսբուքյան էջի գրառումը.

Եվրոպական կրոնի կամ համոզմունքի ազատության ֆորումը (FOREF Europe) դատապարտել է Փաշինյանի կառավարության գործողությունները Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ՝ դրանք բնորոշելով որպես լուրջ սպառնալիք կրոնի և համոզմունքի ազատությանը աշխարհի առաջին քրիստոնեական երկրում։

Կազմակերպությունը զգուշացնում է, որ այս հակամարտությունը կարող է խաթարել Հայաստանի ազգային ինքնությունը, մշակութային ժառանգությունը և ներքին կայունությունը շարունակվող տարածաշրջանային լարվածության պայմաններում։ Նշվում է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը կտրուկ ուժեղացրել է ճնշումը Եկեղեցու վրա։

FOREF Europe-ի նախագահ Յան Ֆիգելը հայտարարել է, որ տեղի ունեցողը ապօրինի է և ուղղված է կրոնական ազատության ու Հայաստանի Սահմանադրության դեմ։ Նրա խոսքով՝ հատկապես Հայ Առաքելական Եկեղեցու դեմ կիրառվող գործելակերպը անընդունելի է իրավական, քաղաքական և բարոյական տեսանկյուններից և վնաս է հասցնում ոչ միայն Եկեղեցուն, այլև պետությանը և ամբողջ ժողովրդին։

FOREF Europe-ը որպես կոնկրետ քայլ նշում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանը՝ փետրվարի 1-ից դադարեցնել Հայաստանի Զինված ուժերի Հոգևոր ծառայության գործունեությունը, ինչը փաստացի վերացնում է ռազմական հոգևոր սպասավորության ինստիտուտը, որը գործում էր 1997 թվականից։

Նշվում են նաև երկու արքեպիսկոպոսների և երեք եպիսկոպոսների նկատմամբ սահմանված արտագնա արգելքները, ինչի հետևանքով նրանք չեն կարող մասնակցել Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին, որը նախատեսված է փետրվարի 16–19-ը Ավստրիայում։

Բացի այդ, կազմակերպությունը ուշադրություն է հրավիրում Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության օգտին հանդես եկած եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների և այլ անձանց բազմաթիվ ձերբակալությունների և կալանավորումների վրա։ Նրանցից շատերը շարունակում են մնալ կալանքի տակ այն մեղադրանքներով, որոնք FOREF Europe-ը համարում է կեղծված, այդ թվում՝ հրահրում, թմրանյութերի հետ կապված մեղադրանքներ և իշխանությունը բռնի կերպով զավթելու փորձեր։

FOREF Europe-ը ընդգծում է, որ այս իրադարձությունները հանդիսանում են ավելի լայնածավալ հալածանքների արշավի մաս, որը շարունակվում է 2025 թվականի կեսերից։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի