Արտաքին 8 ամիս առաջ - 20:46 04-02-2026

Իրան-ԱՄՆ բանակցությունների նոր վայր ու ձևաչափ է քննարկվում. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի հետ Թուրքիայում բանակցություններ անցկացնելու հարցը համաձայնեցված էր համարում, բայց հիմա նոր վայր ու ձևաչափ է քննարկվում։

Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ «Axios»–ը գրել էր, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները Թուրքիայից կտեղափոխվեն Օման: Լրատվամիջոցի տվյալներով՝ Իրանը պահանջել է փոխել առաջիկա ուրբաթ նախատեսված բանակցությունների տեղն ու ձևաչափը:

Թեհրանը ցանկանում է հանդիպումն անցկացնել երկկողմ ձևաչափով` միայն ԱՄՆ-ի հետ, ոչ թե արաբական մի քանի երկրների մասնակցությամբ։

«Մենք կարծում էինք` ունենք Թուրքիայում բանակցություններ անցկացնելու համաձայնեցված հարթակ, որը ձևավորվել է մի շարք գործընկերների մասնակցությամբ, որոնք ցանկանում էին ներկա լինել և մաս կազմել այդ գործընթացին: Սակայն երեկ ես տեսա Իրանից եկող հակասական հաղորդագրություններ այն մասին, որ նրանք չեն համաձայնել դրան: Այնպես որ այդ հարցը դեռ մշակվում է»,- ասել է Ռուբիոն Պետդեպարտամենտում հանքանյութերին նվիրված միջոցառման ժամանակ։

Իրանի հետ բանակցությունների համատեքստում նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը պատրաստ է ցանկացած շփման ու հանդիպման. Վաշինգտոնը դա որպես զիջում չի դիտարկում:

«Նախագահ Թրամփը պատրաստ է խոսել և հանդիպել աշխարհի բոլոր մարդկանց հետ։ Մենք հանդիպումները զիջումներ կամ լեգիտիմացում չենք համարում», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում