Արտաքին 8 ամիս առաջ - 23:32 03-02-2026

Ուիթքոֆը և Նեթանյահուն բանակցություններ են վարում Երուսաղեմում. The Times of Israel

ԱՄՆ նախագահի խաղաղապահ գործողությունների հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Երուսաղեմում հանդիպում է անցկացնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:

Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Նեթանյահուի գրասենյակի աղբյուրների համաձայն՝ հանդիպմանը մասնակցում են նաև Իսրայելի անվտանգության ծառայությունների ղեկավարները։

Ուիտկոֆի այցը Իսրայել տեղի է ունենում Իրանի շուրջ աճող լարվածության ֆոնին։ Ավելի վաղ ամերիկյան Axios լրատվական կայքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ուիտկոֆը փետրվարի 6-ին Ստամբուլում կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։

Axios-ի փոխանցմամբ՝ երկու կողմերը կքննարկեն «հնարավոր միջուկային համաձայնագիրը»։

Իր հերթին, TASS-ի աղբյուրը հայտնել է, որ Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև Ստամբուլում հնարավոր հանդիպումը դեռևս պաշտոնականացված չէ և դեռևս մշակվում է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը