Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 22:38 03-02-2026

Զոհվածների ծնողները պահանջում են, որ նախագահը հրապարակային ներողություն խնդրի

Զոհվածների ծնողները, հարազատները և Արցախից բռնի տեղահանված մի շարք քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել նախագահական նստավայրի դիմաց։ Նրանք պահանջում էին, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրապարակային ներողություն խնդրի Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում մի քանի անգամ շնորհակալություն էր հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ըստ ակցիայի մասնակիցների՝ նախագահի նման հայտարարությունները վիրավորական են հատկապես պատերազմում կորուստներ ունեցած ընտանիքների և հայրենի հողից զրկված մարդկանց համար։

Ակցիայի մասնակիցները նախագահի աշխատակազմին փոխանցեցին նամակ, որում հիշեցնում էին, որ Սահմանադրության բոլոր կետերի պահպանման պատասխանատուն հենց նախագահն է։

Զոհված Ռոբերտ Գևորգյանի մայրը պատմեց, որ մեծ ցավ է զգացել այդ շնորհակալությունը լսելիս:

Ակցիայի մասնակիցներն ուզում էին պարզել՝ արդյո՞ք նախագահը տեղյակ է Արցախի բնակիչների խնդիրներից, և նրա շնորհակալությունը վերաբերում է Արցախի կամ Հայաստանի սուվերեն տարածքների գրավմա՞նը, թե՞ հազարավոր հայորդիների զոհվելուն, անհետ կորելուն կամ 120.000 արցախցիներին բռնի տեղահանմանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը