Ներքին 8 ամիս առաջ - 10:45 02-02-2026

Հենց Փաշինյանը որոշեց հավաքել իր միավորները, Հայաստանի հավաքականը դուրս մնաց․ Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանն իհարկե չէր կարող դիմանալ ֆուտզալի հավաքականի՝ Եվրո 2026-ի հաջող ելույթի ֆոնին քարոզչական միավորներ հավաքելու գայթակղությանը:

Եվ հենց Նիկոլ Փաշինյանը որոշեց հավաքել իր միավորները, Հայաստանի հավաքականը դադարեց «միավոր» հավաքելուց՝ դուրս մնաց քառորդ եզրափակչից:

Շատ օգտատերեր են նկատել այս «կապակցվածությունը»: Իհարկե չեմ կարծում, թե Փաշինյանի «չմիջամտության» պայմաններում Հայաստանի հավաքականը աներկբա հաղթելու էր Խորվաթիային: Բայց, խաղի ընթացքը ցույց էր տալիս, որ հավաքականը համենայն դեպս այդ խաղում ուներ հաղթանակի համար պայքարի ներուժ: Ավելին, նկատելի էր, որ առաջին խաղակեսում բաց թողած երեք գոլերը ավելի շուտ մեր թիմի որոշակի լարվածության հետեւանք էին:

Այդ լարվածության պատճառով թիմը բաց թողեց երեք գոլ առաջին խաղակեսում, այսպես ասած՝ «ոչ պարտադիր» գոլեր, եւ չկարողացավ իրացնել իր ավելի լավ գոլային պահերը: Ըստ էության, թիմը պարտվեց առաջին խաղակեսում, պարտվեց լարվածության պատճառով:

Երկրորդում արդեն նկատվում էր խնդրի հաղթահարվածությունը, բայց Խորվաթիայի ամուր հավաքականի համար երեք գոլի տարբերությունը պահպանելը արդեն բարդ խնդիր չէր:

Մինչդեռ, բոլորովին բացառված չէ, որ լարվածության պատճառներից մեկն էլ հենց այն է, որ խաղից առաջ հավաքականը «հաղորդակցվում» է երկրի քաղաքական ղեկավարության հետ:

Ինձ հետաքրքիր է, որեւէ մեկը չի՞ մտածել այդ մասին: Չի՞՞ մտածել, որ քառորդ եզրափակչի պատասխանատու խաղից առաջ հավաքականի շփումների շրջանակում «երկրի քաղաքական թիվ մեկ պաշտոնյայի» հետ շփումը մեղմ ասած լավագույն տարբերակներից չէ:

Թե՞, եթե խոսքը քարոզչական միավոր վաստակելու մասին է, ապա թիմի «միավորների» հարցը արդեն մղվում է երկրորդ պլան եւ հարցը չի էլ քննարկվում»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում