Ուղիղ եթեր
Ավելին 8 ամիս առաջ - 15:10 31-01-2026

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

Մոսկվայում անցած գիշեր գրանցվել է ձմռան սկզբից ի վեր ամենացածր ջերմաստիճանը․ այն կազմել է -20,4 աստիճան։ Սա ընթացիկ ձմռան առաջին 20-աստիճան սառնամանիքն էր։ Այդ մասին հայտնել է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի մասնագետ Միխայիլ Լեուսը։

Նրա խոսքով՝ հունվարի ավարտը մայրաքաղաքում նշանավորվել է ևս մեկ եղանակային ռեկորդով։ Չնայած այն հանգամանքին, որ Մոսկվայում նախորդ օրը ձյուն չի տեղացել, մեկ օրվա ընթացքում ձյան ծածկույթի բարձրությունը նվազել է ընդամենը 1 սանտիմետրով և կազմել 60 սմ։ Այս ցուցանիշը դարձել է հունվարի վերջին օրվա նոր օրական ռեկորդ։

Մինչ այս նմանատիպ առավելագույն ցուցանիշը գրանցվել էր 1994 թվականի հունվարի 31-ին և կազմում էր 59 սմ։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
22:51 Իմացե՛ք՝ ձեզ կրկին խաբում են․ Արմեն Աշոտյանը՝ ԵՄ-ին միանալու մասին