Արտաքին 8 ամիս առաջ - 21:15 30-01-2026

Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ կրկին բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե բանակցությունները հիմնված լինեն հավասարության, փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։

Իսլամական Հանրապետությունը երբեք չի ծրագրել միջուկային զենքի ստեղծում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետհանդիպման ժամանակ:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը կրկին պատրաստ է միջուկային գործարքի շուրջ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ և երբեք չի ծրագրել ստեղծել միջուկային զենք։ Այն երբեք չի եղել մեր պաշտպանական հաշվարկներում։ Մենք պատրաստ ենք վերադառնալ բանակցություններին, եթե դրանք հիմնված լինեն հավասարության, փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա», - ասել է նա:

Իրանի արտգործնախարարի խոսքով՝ Թեհրանը ԱՄՆ-ին թույլ չի տա պարտադրել իր կամքը:
«Մենք ոչ մի պարագայում պատրաստ չենք համաձայնել թելադրանքին և պարտադրանքին»,- ասել է նախարարը:

Արաղչին նշել է, որ Մերձավոր Արևելքի գործերին ցանկացած արտաքին միջամտություն սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, և հիմա առավել, քան երբևէ զգացվում է երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը: Իրանի արտգործախարարի խոսքով՝ իր երկիրը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կհանգեցնի տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և խաղաղության պահպանմանը

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը