Ներքին Միտք 6 ամիս առաջ - 18:31 30-01-2026

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հայաստան լավագույն առիթն է՝ լուծելու հայ գերիների հարցը. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը.

Փետրվար ամսին սպասվում է ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։ Վենսը այսօր աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկն է։ Այս այցը լավագույն առիթն է մեծ հանրային ալիք բարձրացնելու մեկ հստակ պահանջով՝ Վենսը պետք է լուծի հայ գերիների հարցը այս այցի շրջանակներում։

Նա դա վստահորեն կարող է անել։ Հայ հանրությունը պետք է բացառիկ կոնսոլիդացիա ապահովի այս հարցի շուրջ, ընդ որում՝ և՛ ՀՀ-ում, և՛ Սփյուռքում։ Սա նաև կարող է օգնել ՀՀ իշխանությունների վրա ազդելու և այս հարցը օրակարգի թիվ մեկ հարց դարձնելուն։

Սա իսկապես կարևորագույն ու բացառիկ շանս է այս հարցին լուծում տալու համար։ ԱՄՆ-ն կարող է դա անել։ Բաքվում հայ գերի մնալ չի կարող։ Դա անհամատեղելի է խաղաղության մասին խոսույթի հետ:

Այս առիթով կոչ եմ անում հանրային ու քաղաքական գործիչներին, մարդկանց, ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերին՝ օգնեք առաջիկա օրերին այս հարցը դարձնել հնչեղ և օրակարգային, օգնեք ճնշում գործադրել իշխանությունների վրա, որպեսզի այս հարցին լուծում տրվի Վենսի այցի շրջանակներում, օգնեք հասնել նրան, որ Բաքու այցի ժամանակ Վենսը պարտադրի Ալիևին լուծել այս հարցը։ Եկեք մեր ուժը օգտագործենք այս խնդրին լուծում տալու համար։ Սա ՀՀ անվտանգության և ազգային արժանապատվության հարց է։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից