Արտաքին 8 ամիս առաջ - 22:19 30-01-2026

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Փեզեշքիանի հետ

Թուրքիայի հանրային կապերի վարչության հայտարարություն համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մեսուդ Փեզեշքիանի հետ:

Օրակարգում են եղել Թուրքիա-Իրան երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում հետզհետե սրացող ռազմական լարվածությունը:

Հայտարարության համաձայն՝ Էրդողանը հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունն առ այն, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև առկա լարվածությունը մեղմացնող դեր ստանձնի և նպաստի խնդրի լուծմանը:

Նշվել է նաև, որ Էրդողանը կընդունի Թուրքիայում գտնվող Իրանի արտգործնախարար Աբաս Արախչիին:

Հիշեցնենք, որավելի վաղ բրիտանական «The Guardian» թերթը գրել էր, որ Իրան-ԱՄՆ լարվածության ֆոնին Էրդողանն առաջարկել է տեսա-կոնֆերանս կազմակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նախագահ Մեսուդ Փեզեշքիանի միջև:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի