Մամուլ 9 ամիս առաջ - 08:48 29-01-2026

Իշխանությունը յուրայիններին ու հնազանդներին կաշառելու է. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Գրել էինք, որ պետական համակարգում պարգեւավ­ճարների երկրորդ փուլն է սպասվում, քանի որ պիլոտային ծրագրի շրջանակներում դեկտեմբերին բարձրաստիճան պաշտոնյաներին բաժանված միլիարդավոր պարգեւավճարները միայն 2025-ի առաջին կիսամյակի համար են տրվել, երկրորդ կիսամյակի գումարները, ըստ ամենայնի, բաժանվելու են մոտ օրերս։ Մի քանի գերատեսչություններից տեղեկություններ ենք ստացել, որ վարչության պետերը, նրանց վերադասներն արդեն ցուցակագրումներ են անում, իբրեւ թե աշխատակիցների աշխատանքի արդյունավետության ինդեքս որոշում, իրականում՝ յուրայիններին ու հնազանդներին են կաշառելու։

Այս աժիոտաժը խլրտոց է գցել պետական ապարատի ստորին օղակներում, որոնք զրկված են այս պետական կաշառքից օգտվելու հնարավորությունից եւ հիմա ավելի քան մարտական են տրամադրված՝ եթե այս անգամ էլ իրենց դուրս թողնեն կամ գրոշներ տան, իսկ բարձր պաշտոններ զբաղեցնող ՔՊ-ականներին միլիոններ տան, չեն լռելու։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը